ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12 միլիոնը
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12 միլիոնը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12 միլիոնը: Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը», Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին հիմնվելով:

«Սի Էն Էնը» գրում է, որ վերջին 12 օրվա ընթացքում երկրում կորոնավիրուս է ախտորոշվել երկու միլիոն մարդու մոտ:

Համավարակի սկսվելուց ի վեր, ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 255 414 պացիենտ: