ԱՄՆ-ում կորոնավիրուսին նվիրված կոնֆերանսը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
ԱՄՆ-ում կորոնավիրուսին նվիրված կոնֆերանսը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

ԱՄՆ-ում կորոնավիրուսին նվիրված կոնֆերանսը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:

«Բիզնես վարելը կորոնավիրուսի պայմաններում» վերտառությամբ կլոր սեղանը արտաքին հարաբերությունների խորհրդի նախաձեռնությամբ պետք է անցկացվեր Նյու Յորքում՝ մարտի 13-ին:

Արտաքին հարաբերությունների խորհուրդը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է նաև մարտի 11-ից մինչև ապրիլի 3-ը անցկացվելիք այլ միջոցառումները:

Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհվել է 29 մարդ: Բացահայտվել է վարակի ավելի քան հազար դեպք: