ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 200 հազարի
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 200 հազարի

Ամերիկայի Միացյալ Նահանգներում «կովիդ 19»-ից մահացածների թիվը հասնում է 200 000-ի: Այս մասին հաղորդում է «Գարդիանը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Համավարակի տարածումից առ այսօր, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 199 509 մարդ, այստեղից ավելի քան հազարը բժիշկներ են:

Վարակի տարածումից առ այսօր, երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 804 814 դեպք: