ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 250 հազարը
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 250 հազարը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 250 հազարը: Երկիրը համավարակի տարածման և մահացության ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է:

ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 11,5 միլիոնը: Ռեկորդային է նաև հիվանդանոցում գտնվող հիվանդների թիվը, որը գերազանցում է 77 000-ը:

Երկրում պատվաստումները նախատեսվում է սկսել դեկտեմբերի վերջից: Երկու ամերիկյան ընկերությունների ՝ «Մոդերնայի» և «Փայզերի» կողմից արտադրած պատվաստանյութերը հաջողությամբ ավարտել են թեստի բոլոր երեք փուլերը: Երկու ընկերություններն այժմ սպասում են ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչության թույլտվությանը, որից հետո կսկսվի սերիական արտադրությունը:

Մինչև տարեվերջ «Փայզերը» կունենա 50 միլիոն դեղաչափ, իսկ «Մոդերնան»՝ 20 միլիոն: 2021 թվականի համար «Մոդերնան» կտրամադրի մինչև մեկ միլիարդ, իսկ «Փայզերը»`1,3 միլիարդ բաժին: