ԱՄՆ-ում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երկու մարդ
ԱՄՆ-ում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երկու մարդ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երկու մարդ: Տեղի մամուլի տեղեկությամբ, մեկը զոհվել է ավտովթարի ժամանակ, որը տեղի է ունեցել աղետի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով: Լուիզիանայում բնակվող 58-ամյա կնոջ վրա ընկել է ծառը: Ջրհեղեղի և բքի հետևանքով տուժել է նաև երկու մարդ:

Հատկապես բարդ իրավիճակ է Միսիսիպի և Լուիզիանա նահանգներում, որտեղ անդադար անձրևի և ձյան հետևանքով հեղեղվել են հայրուրավոր տներ: Աղետի պատճառով երկրի արևմտյան մասում հետաձգվել են հազարավոր ավիաչվերթներ: Անվտանգության նպատակով ժամանակավորապես փակվել են ավտոմայրուղիները: Որոշ շրջաններում մինչ այժմ գործում է արտակարգ դրություն: