ԱՄՆ-ում «Jim Beam» ընկերության պահեստում հրդեհի հետևանքով ոչնչացել է յոթ միլիոն լիտր վիսկի
ԱՄՆ-ում «Jim Beam» ընկերության պահեստում հրդեհի հետևանքով ոչնչացել է յոթ միլիոն լիտր վիսկի

ԱՄՆ-ում «Jim Beam» ընկերության պահեստում հրդեհի հետևանքով ոչնչացել է յոթ միլիոն լիտր վիսկի: Միջադեպը տեղի է ունեցել Կենտուկի նահանցում:

Բլումբերգի տեղեկությամբ, ընկերությունը կրել է հարյուր միլիոնավոր դոլլարի վնաս: Ինչպես հայտնի է, հրդեհի ժամանակ այրվել է վիսկիով լի 45 հազար տակառ:

Հրդեհը հաջողվել է մարել մի քանի ժամ անց: Տեղի ունեցածի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն կասկածում են, որ հրդեհը բռնկվել է ամպրոպի պատճառով: