ԱՄՆ-ում հավանություն են տվել հարկային բարեփոխման մասին օրինագծին
ԱՄՆ-ում հավանություն են տվել հարկային բարեփոխման մասին օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է 30 տարվա ընթացքում խոշորագույն հարկային բարեփոխումների  համար, որը կարող է նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակ կուսակցության առաջին կարեւորագույն օրենսդրական հաղթանակը դառնալ: Օրինագծի օգտին քվեարկել է 227 կոնգրեսական, 203-ը` դեմ:

Սենատում քվեարկությունը տեղի կունենա 10-ժամյա բանավեճի ավարտից հետո:

Օրինագիծը նախատեսում է ընկերությունների համար հարկերի 31-ից 25 տոկոսով կրճատում,  ինչպես նաեւ ֆիզիկական անձանց համար ժամանակավոր եւ փոքր հարկային կրճատումներ, ինչը  ԱՄՆ պետական պարտքը 1,5 տրիլիոն դոլարով կավելացնի:

Օրինագիծը նախատեսում է նաեւ Obamacare ծրագրի որոշակի դրույթների վերացում, որը համարվում է նախկին նախագահ Բարաք Օբամայի հիմնական օրենսդրական նվաճումը: