ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկից զոհվածների թիվը հասել է 13-ի
ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկից զոհվածների թիվը հասել է 13-ի

ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկից զոհվածների թիվը հասել է 13-ի: Մինչ այդ տարածվում էր լրատվություն, որ զոհվել է յոթ մարդ: Զոհվածների միջև մի կին է և իր 7 ամյա երեխան, որոնց վրա ծառ է ընկել:

Ամերիկյան մամուլի լրատվությամբ աղետի հետ միասին առաջացել են ջրհեղեղներ: Հարավային և Հյուսիսային Կառոլինայի 27 հազար բնակիչ գտնվում է ժամանակավոր ապաստանում: Հարյուր հազարավոր մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: «Ֆլորենս» փոթորիկը ԱՄՆ-ում մոլեգնում է հինգշաբթի օրվանից: Օդերևույթաբանները ասում են, որ այս պահին նա կորցրել է իր ուժը և նրան շնորհել են մեկ կատեգորիայի ուժգնություն: