ԱՄՆ-ում բնական աղետի հետևանքով մի քանի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն
ԱՄՆ-ում բնական աղետի հետևանքով մի քանի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն

ԱՄՆ-ում վատ եղանակներ են: Չիկագոյում օդի ջերմաստիճանը հասել է մինուս 45-ի, իսկ Դակոտայում մինուս 54-ի:

Վերջին տվյալներով աղետի հետևանքով զոհվել է վեց մարդ: ԱՄՆ-ի մայրցամաքային մասում մոտ 12 մլն. մարդու բնակելի տարածքում շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը ընկնելու է մինչև մինուս 28-ի:

Վիսկոնսին, Միչիգան, Իլինոիս, Ալաբամա և Միսիսիպի նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: ԱՄՆ-ի մի քանի հարյուր դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը: Միայն հունվարի 30-ին հետաձգվել է մոտ 1300 ավիաչվերթ:

Չիկագոյի քաղաքապետը կոչ է արել բնակչությանը, ձեռնպահ մնալ փողոց դուրս գալուց: