ԱՄՆ-ում ավտովթարի հետևանքով զոհվել է երկու վրացի

ԱՄՆ-ում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է երկու վրացի:

Նյու Ջերսի նահանգում երիտասարդները բեռնատարով տեղափոխում էին բեռ, երբ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է: Ավտովթարի ժամանակ բեռնատարում եղել է երեք տեղամարդ, որոնցից երկուսը զոհվել է, իսկ մեկը՝ տուժել:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են վթարի ժամանակ տուժած տղամարդու մտերիմները, այժմ նրա առողջական վիճակը բավարար է: Զոհվածներից մեկը Թբիլիսիից է- իսկ մյուսը՝ Քութաիսիից:

Տեղի ունեցածը լուսաբանել է նաև տեղի մամուլը: