ԱՄՆ-ում, ավիացիոն գործարանում պայթյունի հետևանքով տուժել է 15 մարդ
ԱՄՆ-ում, ավիացիոն գործարանում պայթյունի հետևանքով տուժել է 15 մարդ

ԱՄՆ-ում, ավիացիոն գործարանում պայթյունի հետևանքով տուժել է 15 մարդ: Տուժածներից 11-ին տեղափոխել են հիվանդանոց, մնացածներին տեղում ցուցաբերել են բուժօգնություն: Բժիշկների տեղեկությամբ, տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է:

Պայթյունը տեղի է ունեցել Կանզասի նահանգում, Տեքստրոնի ավիացիոն գործարանում:

Այս պահի դրությամբ գոյություն ունեցող տեղեկությամբ, պայթյունը տեղի է ունեցել հեղուկ ազոտի խողովակի վրա: