ԱՄՆ-ում Արկտիկական ցիկլոնի զոհ է դարձել 7 մարդ
ԱՄՆ-ում Արկտիկական ցիկլոնի զոհ է դարձել 7 մարդ

ԱՄՆ-ում Արկտիկական ցիկլոնի զոհ է դարձել արդեն 7 մարդ: Չիկագոյում ջերմաստիճանը ընկել է մինչև մինուս 30, իսկ Հյուսիսային Դակոտայում գրանցվել է մինուս 37:

Չիկագոյի երկու օդանավակայաններում չեղարկվել է մոտ 1500 չվերթ: Խափանվել է նաև երկաթգծի աշխատանքը:

Երկաթգծի ճանապարհներին սառույցը հալեցնելու նպատակով վառել են նաև խառույկներ: ԱՄՆ-ի մայրցամաքային մասում մոտ 12 մլն. մարդու բնակելի տարածքում շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը ընկնելու է մինչև մինուս 28-ի: Վիսկոնսին, Միչիգան, Իլինոիս, Ալաբամա և Միսիսիպի նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: ԱՄՆ-ի մի քանի հարյուր դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը: Չիկագոյի քաղաքապետը կոչ է արել բնակչությանը, ձեռնպահ մնալ փողոց դուրս գալուց: