ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 177 հազար նոր դեպք
ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 177 հազար նոր դեպք

Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան 177 000 նոր դեպք, մահացել է 1 488 պացիենտ: Նոյեմբերի 21-ի տվյալների համեմատ վարակման նոր դեպքերի թիվը նվազել է: Այս մասին տեղեկությունը տարածում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Համավարակի սկզբից առ այսօր, արձանագրվել է վարակման ավելի քան 12 միլիոն դեպք, այդ թվում մահացել է ավելի քան 255 000 մարդ: