ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 64 194 նոր դեպք, մահացել է 1 084 պացիենտ
ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 64 194 նոր դեպք, մահացել է 1 084 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրվել է «կովիդ 19»-ի 64 194 նոր դեպք, վարակից մահացել է 1 084 մարդ: Տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների վրա:

Համավարակի բռնկումից ի վեր, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 27 639 538 հաստատված դեպք, որի արդյունքում զոհվել է 485 332 մարդ: