ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 55 910 նոր դեպք, մահացել է 1499 մարդ
ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 55 910 նոր դեպք, մահացել է 1499 մարդ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 55 910 նոր դեպք, մահացել է 1499 մարդ:

Տեղեկությունը տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

ԱՄՆ-ում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել 5 միլիոն 197 հազար մարդու մոտ, այդ թվում, մահացել է 166 026 վարակակիր:

Ամերիկայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջին տեղում է: