ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 269 623 նոր դեպք, մահացել է 3 655 պացիենտ
ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 269 623 նոր դեպք, մահացել է 3 655 պացիենտ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 269 623 դեպք, վարակից մահացել է 3 655 մարդ: Համապատասխան տվյալները տարածում է «Սի Էն Էն» հեռուստաընկերությունը ՝ հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի վրա:

ԱՄՆ-ում համավարակի տարածումից առ այսօր արձանագրվել է վարակման ավելի քան 22 միլիոն 132 հազար դեպք: Մահացածների ընդհանուր թիվը հասնում է 372 428-ի:

ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի քանակով: