ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 157 901 նոր դեպք
ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 157 901 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 157 901 դեպք: Համապատասխան տվյալները տարածում է «Սի Էն Էն» հեռուստաընկերությունը, հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Նույն տվյալների համաձայն, վերջին մեկ օրվա ընթացքում երկրում «կովիդ 19»-ից մահացել է 1 172 մարդ:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, մինչ օրս ԱՄՆ-ում արձանագրվել է վարակման ավելի քան 13,5 միլիոն դեպք: Ընդհանուր առմամբ մահացել է 268 045 մարդ:

Ամերիկայի Միացյալ Նահանգները «կովիդ 19»-ի դեպքերի և մահվան թվով աշխարհում առաջին տեղում է:

Թողնել մեկնաբանություն