ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 142 511 նոր դեպք
ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 142 511 նոր դեպք

ԱՄՆ-ում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 142 511 նոր դեպք: Վարակից մահացել է  3 990 պացիենտ: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էն»-ը, հիմնվելով Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներին:

Համաճարակի բռնկումից ի վեր, ԱՄՆ-ում արձանագրվել է վարակման 25 439 570 դեպք, այստեղից համավարակը խլել է 425 199 հիվանդի կյանք:

ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ բաշխված է պատվաստանյութի առնվազն 44 394 075 չափաբաժին:

Երկիրն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում վարակի տարածման և մահացության ցուցանիշով: