ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վրդովված է Արչիլ Տատունաշվիլիի մահվան հարցով
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վրդովված է Արչիլ Տատունաշվիլիի մահվան հարցով

Ամերիկայի Միացյալ Նահանգները վրդովված է Վրաստանի քաղաքացու, Արչիլ Տատունաշվիլիի մահվան առթիվ, Ռուսաստանի կողմից բռնազավթված Հարավային Օսիայի տարածաշրջանում ,- այս հայտարարությունը արել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ, Հայզեր Նաուերտը:

Նաուերտը ողջ պետքարտուղարության անունից ցավակցել է զոհվածի ընտանիքին:

Բացի այդ նա իր վրդովմունքն է արտահայտել, Վրաստանի ևս երկու քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ:

«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Վրաստանի քաղաքացիներին»,-ասել է Նաուերտը:

Պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալի ներկայացուցիչները ձերբակալել էին Վրաստանի երեք քաղաքացիների՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին: Փետրվարի 23-ին Արչիլ Տատունաշվիլին մահացել էր Ցխինվալի հիվանդանոցում: