ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ. Դատապարտում ենք ընտրատեղամասերի բացումը Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ առանց այդ երկրների թույլտվության
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ. Դատապարտում ենք ընտրատեղամասերի բացումը Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ առանց այդ երկրների թույլտվության

Մենք դատապարտում ենք ընտրատեղամասերի կազմակերպումը Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ առանց այդ երկրների թույլտվության, – «Twitter»-ում գրել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

ԱՄՆ-ն ափսոսում է Ռուսաստանի ճնշող գործողությունների համար, որոնք խաթարում են Դումայի ընտրությունների ազատությունը, արդարությունը և արժանահավատությունը: Մենք դատապարտում ենք ընտրատեղամասերի կազմակերպումը Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ առանց այդ երկրների թույլտվության: Հիշեցնենք, որ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները Ռուսաստանում անցկացվել են սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին: Ըստ Ռուսաստանի ԿԸՀ-ի, ձայների մեծամասնությունը ստացել է Ռուսաստանի իշխող կուսակցությունը և նրա թեկնածուները: «Ընտրատեղամասեր» էին բացվել օկուպացված Ցխինվալի և Աբխազիայի շրջաններում: Նաև բռնազավթված Ղրիմում», – գրել է Նեդ Փրայսը: