ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում Ռուսաստանին կատարել 2008 թ. հրադադարի մասին համաձայնագիրը
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում Ռուսաստանին կատարել 2008 թ. հրադադարի մասին համաձայնագիրը

ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի օկուպացված տարածքներից – այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուռտը:

«Մեր դիրքորոշումը Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանների բռնազավթման մասին մնում է անփոփոխ։ Այս շրջանները Վրաստանինն են և ոչ թե Ռուսաստանի մի մասը: ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը, ինչպես նաև նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Այս քաղաքականությունը չի փոխվել: ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի օկուպացված տարածքներից, համաձայն 2008 թ. հրադադարի մասին համաձայնագրի», – հայտարարել է Հիզեր Նաուռտը:

Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ՆԱՏՕ-ն համաձայնեցրել է Բուխարեստի գագաթնաժողովում, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ:

Թողնել մեկնաբանություն