ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականը կայցելի Վրաստան
ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականը կայցելի Վրաստան

ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականը կայցելի Վրաստան: Այս մասին տեղեկություն է տարածել պետական դեպարտամենտը: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնական Ուես Միտչելը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան:

«Միտչելը Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կժամանի Թբիլիսի: Նա խոսքով ելույթ կունենա ՆԱՏՕ-Վրաստանի ֆորումին, ինչպես նաև կհանդիպի Վրաստանի կառավարության անդամներին և քաղաքացիական հանրության ներկայացուցիչներին»,- ասվում է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հայտարարարությունում:

 

Թողնել մեկնաբանություն