ԱՄՆ-ի պաշտպանության լիազորման արձանագրության մեջ նշված է Վրաստանի ՆԱՏՕ անդամագրվելու աջակցությունը
ԱՄՆ-ի պաշտպանության լիազորման արձանագրության մեջ նշված է Վրաստանի ՆԱՏՕ անդամագրվելու աջակցությունը

ԱՄՆ-ի ազգային պաշտպանության լիազորման արձանագրությունում, որը ստորագրեց Դոնալդ Թրամփը, նշված է ՆԱՏՕ-ի Բաց դռների քաղաքականության և այդ թվում Վրաստանի ՆԱՏՕ անդամագրվելու աջակցությունը, – այս մասին սշված է տեղեկության մեջ, որը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գործակալության տեղեկությամբ, պաշտպանության լիազորման արձանագրությունը սահմանում է 2019 թվականի համար ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի բյուջեի առաջնահերթությունը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, ըստ արձանագրության գրառումների՝ Վրաստանը, Եվրոպայի անվտանգության համատեքստում, Սև ծովի և Բալյթյան երկրների հետ, համարվում է ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր։

Օրենքի #1248 ենթագլուխը վերաբերվում է Ռուսաստանի ագրեսիայի կանխարգելմանը (SENSE OF SENATE ON ENHANCING DETERRENCE AGAINST RUSSIAN AGGRESSION IN EUROPE)։

Փաստաթղթում ասված է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների հզորացման համար ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը, պետական քարտուղարի և Եվրոպայում ԱՄՆ-ի հրամանության հետ համագործակցելով պետք է օգնի Վրաստանին անվտանգության ոլորտում։

Սրա հետ մեկտեղ, օրենքը կոչ է անում վարչությանը մշակել և իրականացնել անվտանգության ոլորտում համագործակցության ռազմավարություն, որը Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակից և գործընկերներին, հատկապես ռուսական ագրեսիայի ներքո գտնվեղ երկրների աջակցությունը կապահովի։

Փաստաթուղթն ընգծում է Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ Սև ծովում ՆԱՏՕ-ի և այլ բազմազգ ձևաչափի վարժանքներ անցկացնելու, մասշտաբների և սցենարների ընդլայնման կարևորությունը։