ԱՄՆ-ն Եվրամիության 11 միլիարդ դոլարի արժեք ունեցող արտադրանքի վրա հաստատելու է սակագներ
ԱՄՆ-ն Եվրամիության 11 միլիարդ դոլարի արժեք ունեցող արտադրանքի վրա հաստատելու է սակագներ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիության 11 միլիարդ դոլարի արժեք ունեցող արտադրանքի վրա հաստատելու է սակագներ,-այս մասին իր թվիթերի էջում գրել է ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, համաշխարհային առևտրական կազմակերպությունը պարզել է, որ Եվրամիության կողմից «Էարբաս» ընկերության սուբսիդացումը ԱՄՆ-ի վրա ունեցել է վատ ազդեցություն:

Նախագահը նշել է նաև, որ տարիների ընթացքում Եվրամիությունը առավելության է հասել առևտրի ոլորտում, և դա պետք է ավարտել: