ԱՄՆ-ն Սիրիան մտցրել է այն երկրների ցուցակում, որոնց Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների այսպես կոչված անկախությունը ճանաչելու համար հաստատվել են սահմանափակումներ
ԱՄՆ-ն Սիրիան մտցրել է այն երկրների ցուցակում, որոնց Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների այսպես կոչված անկախությունը ճանաչելու համար հաստատվել են սահմանափակումներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Սիրիան մտցրել է այն երկրների ցուցակում, որոնք ճանաչում են Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանները այսպես կոչված անկախությունը, որը իր հերթին նախատեսում է Սիրիայի իշխանությունների նկատմամբ ֆինանսական սահմանափակումների հաստատում,- այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«2017 և 2018 թթ.. ֆիսկալ տարիների ԱՄՆ-ի ասիգնացիաների ակտերում Վրաստանի բռնազավթված տարածքների մասին գրառումներին համապատասխան, ԱՄՆ-ի բյուջեից տրամադրվող ֆինանսավորմամբ չեն օգտվի այն երկրները, որոնք կհաստատի ԱՄՆ-ի պետական քարտուղարը և կներկայացնի համապատասխան կոմիտեին, որ նշված երկրները ճանաչել են Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների այսպես կոչված անկախությունը և դրանց հետ հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Նշված ակտերով տրամադրվող գումարները չեն կարող օգտագործվել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բռնազավթման աջակցության նպատակով»,-նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվության մեջ:

Ինչպես հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, նման գրառումները արվելու են ԱՄՆ-ի օրենսդրական ակտերում և նրա պրակտիկ օգտագործումը իրենից ներկայացնում է կարևորագույն քայլ միջազգային ասպարեզում, Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների անկախ պետություններ չճանաչելու քաղաքականության հաստատման տեսանկյունից և մեկ անգամ ևս հաստատում է Վրաստանի ռազմավարական գործընկերության, Ամերիկայի Միացյալ Նահանգների հստակ և գործուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Գերատեսչության լրատվությամբ, այս տարի նման սահմանափակումներ են հաստատվել նաև Նաուրույի, իսկ 2017 թվականին Վենեսուելայի և Նիկարագուայի նկատմամբ: