ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը  պատժամիջոցներ է սահմանել «կոռուպցիային և բռնաճնշումներին ներգրավված» Վենեսուելայի իշխանությունների բարձրաստիճան երեք ներկայացուցչի և մեկ նախկին պաշտոնյայի նկատմամբ։ Այդ մասին ասված է նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Մասնավորապես` պատժամիջոցներ են սահմանվել սահմաններին անվտանգության ապահովման հարցերով կառավարական կառույցի ղեկավար Իսկուերդո Տորեսի, Արագուայի նահանգապետ Մարկ Տորեսի, Ազգային գվարդիայի կառույցներից մեկի՝ Զավարաս Պաբոնի, ինչպես նաև Բոլիվարի նախկին նահանգապետ Ռանգել Գոմեսի նկատմամբ։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ այդ գործողություններն ուղղված են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մերձավոր շրջապատի դեմ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը միանալ այդ պատժամիջոցներին։

ԱՄՆ-ում գտնվող նրանց ողջ սեփականությունը և հաշիվները ենթակա են սառեցման։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նրանց հետ մտնել որևէ գործնական հարաբերությունների մեջ։