ԱՄՆ-ն որոշում է կայացրել 60 ռուս դիվանագետի արտաքսման և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին
ԱՄՆ-ն որոշում է կայացրել 60 ռուս դիվանագետի արտաքսման և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին

ԱՄՆ-ն որոշում է կայացրել 60 ռուս դիվանագետի արտաքսման և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համերաշխության: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմից պաշտոնյան:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն արտաքսում է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է արտաքսել ԱՄՆ-ից հետախուզության տասնյակ ռուս սպաների և փակել Սիեթլում ռուսական հյուպատոսությունը՝ մեր սուզանավերի բազային դրա մոտ լինելու պատճառով»,- ասել է պաշտոնյան լրագրողներին:

«ԱՄՆ-ն ձեռնարկում է այդ գործողությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների և ամբողջ աշխարհում իր գործընկերների հետ միասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայում ռազմական քիմիական զենքի կիրառման, որը վերջին դեպքն էր աշխարհում շարունակվող ապակայունացնող գործողությունների շարքում»,- հավելել է նա: