ԱՄՆ-ն Մադուրոյի դեմ ծրագրում է սահմանել նոր պատժամիջոցներ
ԱՄՆ-ն Մադուրոյի դեմ ծրագրում է սահմանել նոր պատժամիջոցներ

Ամերիկայի Միացյալ Նահանգները Մադուրոյի դեմ ծրագրում են սահմանել նոր պատժամիջոցներ: Այս մասին ազգային անվտանգության հարցերում ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է «Ֆոքս նյուսին» տված հարցազրույցի ժամանակ: Ինչպես նա նշել է, այս ճանապարհով Վաշինգթոնը փորձելու է կասեցնել Նիկոլաս Մադուրոյի իշխանությունում մնալու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները:

Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, Վենեսուելայի դեմ մի քանի տարի առաջ հաստատված պատժամիջոցները երկարաձգվել են ևս մեկ տարով:

Մինչ Ջոն Բոլթոնի հայտարարությունը Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ, Էլիոտ Աբրամսը հայտարարել էր, որ Վաշինգթոնը պատժամիջոցների հաստատում չի բացառում նաև երրորդ երկրների նկատմամբ: Դիվանագետի պարզաբանմամբ, հնարավոր է պատժամիջոցներ սահմանվեն այն ընկերությունների դեմ, որոնք կապ ունեն Նիկոլաս մադուրոյի հետ: