ԱՄՆ-ն իրավունք չունի Գոլանի բարձունքները փոխանցել Իսրաելին. Ռեջեփ Թայիփ Էրդողան
ԱՄՆ-ն իրավունք չունի Գոլանի բարձունքները փոխանցել Իսրաելին. Ռեջեփ Թայիփ Էրդողան

ԱՄՆ-ն իրավունք չունի Գոլանի բարձունքները փոխանցել Իսրաելին,- այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ստամբուլում տեղի ունեցած ցույցին:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ, ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների վրա Իսրաելի ինքնիշխանության ճանաչումը կապված է Իսրաելում ընտրությունների հետ, որն Իսրաելի վարչապետի համար հավելյալ աջակցություն է:

Թուրքիայի նախագահի հայտարարությամբ, Գոլանի բարձունքներում Իսրաելի ինքնիշխանությունը չի ճանաչում Եվրամիությունը, իսլամական համագործակցության կազմակերպությունը, Ռուսաստանը և Չինաստանը:

ԱՄՆ-ի նախագահը Գոլանի բարձունքներում Իսրաելի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչել է մարտի 25-ին: