ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ամերիկյան վարչակազմն առաջին անգամ կիրառել է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) նոր օրենքը ՌԴ քաղաքացիների եւ կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ ընդունելու նպատակով։

Համապատասխան տեղեկությունը տարածվել է հինգշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչության կողմից:

ԱՄՆ–ն պատժամիջոցների ցուցակում են ընդգրկել ՌԴ 14 քաղաքացիներ եւ մեկ կազմակերպություն։