ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնության տրամադրումը Պակիստանին
ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնության տրամադրումը Պակիստանին

ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել ռազմական օգնության հատկացումը Պակիստանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նաուերտը: Պատճառը, ըստ Պետդեպի, ահաբեկչության դեմ պայքարում անբավարար ջանքերն են:

Նաուերտը նշել է, որ Վաշինգտոնը կարող է վերանայել իր որոշումը, եթե տեսնի, որ Պակիստանը փոխել է դիրքորոշումը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է Ռոյթերը:

Ավելի վաղ Պակիստանին հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու ցանկության մասին հայտնել էր ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով, ԱՄՆ-ն վերջին 15 տարիներին 33 միլիարդ դոլար օգնություն է տվել Պակիստանին, իսկ վերջինս մշտապես ստել է: