ԱՄՆ-ն չի ծրագրում վերացնել Չինաստանի համար հաստատված սակագները
ԱՄՆ-ն չի ծրագրում վերացնել Չինաստանի համար հաստատված սակագները

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում վերացնել Չինաստանի համար հաստատված սակագները: Այս հայտարարությունը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը արել է Ասիա-Խաղաղ օվկյանոս տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի պարզաբանմամբ, Եթե Պեկինը չի կատարի նրանց պահանջները, հնարավոր է Վաշինգթոնը կրկնապատկի սակագները:

Ամսվա վերջին Արգենտինայում ծրագրվում է մեծ քսանյակի գագաթնաժողովը: Միջոցառման շրջանակներում միմյանց են հանդիպելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը, համապատասխանաբար, չինական կողմը հույս ուներ, որ այդ հարաբերությունները կկարգավորվեին, սակայն Մայք Փենսի հայտարարությունից հետո, պարզ երևում է, որ Միացյալ Նահանգները չի ծրագրում զիջել իր դիրքը:

 

Թողնել մեկնաբանություն