ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացված բանաձևը ուղերձ է բոլորի համար, ովքեր կցանկանան որևէ տիպի հարաբերություններ հաստատել Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների հետ. Դավիթ Զալկալիանի
ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացված բանաձևը ուղերձ է բոլորի համար, ովքեր կցանկանան որևէ տիպի հարաբերություններ հաստատել Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների հետ. Դավիթ Զալկալիանի

ԱՄՆ-ի կոնգրեսում Սիրիայի կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների, այսպես կոչված անկախության ճանաչումը դատապարտող բանաձևի ներկայացումը, ևս մեկ ապացույց է, որ ԱՄՆ-ի համար Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չճանաչման քաղաքականությունը շատ հստակ է,-այս հայտարարությունը արել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքերով, բանաձևը, որը նախաձեռնվել է ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների կողմից, արդեն աջակցություն է ստացել մի քանի կոնգրեսմենից:

«Հույս ունենք, որ ապագայում աջակցությունը կմեծանա: Սա ևս մեկ ապացույց է, որ ԱՄՆ-ի համար Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չճանաչման քաղաքականությունը շատ հստակ է: Սա փաստորեն ուղերձ է բոլորի համար, ովքեր կցանկանան որևէ տիպի հարաբերություններ հաստատել Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների հետ»,-հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության լրատվությամբ, ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացվել է Սիրիայի կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների, այսպես կոչված անկախության ճանաչումը դատապարտող բանաձևը: Փաստաթղթում մեկ անգամ ևս ընդգծվել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցությունը և դատապարտվել է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածաշրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի/Ցխինվալի բռնազավթումը: