ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական օրինագիծ
ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական օրինագիծ

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական օրինագիծը, որը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության էլ ավելի բարձր մակարդակի բարձրացնելու պատրաստակամության հաստատումն է:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, երկկուսակցական օրինագիծը մեկ անգամ ևս ընդգծում է Վրաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ ԱՄՆ-ի հստակ աջակցությունը և հանդես է գալիս Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված տարածքներում, մարդու իրավունքների խախտող անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությամբ:

Նրանց լրատվությամբ, օրինագծում առանձնահատուկ ուշադրություն է դարձված ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությանը, Վրաստանի պաշտպանունակության հաստատմանը,  և այդ ուղղությամբ պետքարտուղարին և համապատասխան գերատեսչություններին պարտադրում է ներկայացնել Վրաստանի հետ համագործակցության ապագա 5 տարիների ռազմավարությունը:

Օրինագծով, կոնգրեսը կոչ է անում ԱՄՆ-ի առևտրական պալատին, քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնության վերաբերյալ բանակցությունները սկսելու ուղղությամբ:

Օրենսդրական ակտով կոնգրեսը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Ցխինվալի շրջանի օկուպացիան, ինչպես նաև բռնազավթված տարածքներումմարդու իրավունքների խախտման դեպքերը, այդ թվում Վրաստանի քաղաքացիների ՝ Արչիլ Տատունաշվիլիի, Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարաուլիի սպանությունները: Այս տեսքով օրինագիծը արձագանքում է ՝ «Ռուսաստանի դաշնության կողմից բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի շրջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման» և «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի մասին» Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունած երկկուսակցական բանաձևին: Այն աջակցում է Վրաստանում հակամարտության խաղաղ կարգավորմանը, Վրաստանի տարածաշրջաններում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում միջազգային մեխանիզմների ստեղծմանը և բռնի տեղահանված անձանց իրենց տներ անվտանգ վերադառնալուն:

Կոնգրեսը ԱՄՆ մուտք գործելու արգելք և ֆինանսական ակտիվների սառեցում է պահանջում այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցություն են ունեցել Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին: Կոնգրեսը պարտադրում է ԱՄՆ-ի նախագահին, ԱՄՆ-ի բյուջեի քարտուղարի հետ կոնսուլտացիաների ճանապարհով, օրենքի գործի դրվելուց 60 օրյա ժամկետում, վերոնշյալ անձանց մասին ներկայացնել մանրամասն հաշվետվություն:

Օրինագծով, ԱՄՆ-ի կոնգրեսը աջակցում է Վրաստանին եվրաատլանտյան ինտեգրմանը, պաշտպանության և անվտանգության ոլորտում ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների խորացմանը և հանդես է գալիս նոր փուլ անցնելու նախաձեռնությամբ:

Վրաստանին աջակցող օրինագիծը ԱՄՆ-ի կոնգրես 2018 թվականի հունիսի 26-ին  ներկայացրել են Վրաստանի բարեկամների խմբի նախագահ, կոնգրեսմեն Տեդ Պոն (հանրապետական) և Ջերի Կոնոլին (դեմոկրատ): Մինչ օրինագծի հաստատումը այն պետք է քննարկվի մի քանի կոմիտեի նիստին, այդ թվում կոնգեսի արտաքին հարաբերությունների, իրավաբանական հարցերով և եկամուտների կոմիտեներում:

Կոնգրեսում հաստատելուց հետո փաստաթուղթը ուղարկվելու է սենատ, որից հետո, եթե այն կհաստատվի ապա կուղարկվի ԱՄՆ-ի նախագահին, նրա ստորագրումից հետո օրինագիծը կդառնա օրենք:

Հատկանշական է, որ ԱՄՆ-Վրաստան բազմատարյա հարաբերության պատմությունում, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը Վրաստանին աջակցող ակտ հաստատել է առաջին անգամ, որպես առանձին ներկայացված փաստաթուղթ, որը վերաբերում է միայն Վրաստանին:

Լրատվությունն այս մասին տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: