ԱՄՆ կատարած այցը արդյունավետ էր, կոնկրետ խոստումներով, հույս ունեմ որ այս այցը ունենալու է շատ լուրջ շարունակություն. Գիորգի Կվիրիկաշվիլի
ԱՄՆ կատարած այցը արդյունավետ էր, կոնկրետ խոստումներով, հույս ունեմ որ այս այցը ունենալու է շատ լուրջ շարունակություն. Գիորգի Կվիրիկաշվիլի

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է շատ կարևոր այց, որտեղ մենք մեր ամերիկացի ընկերների և գործընկերների հետ ունեցել ենք շատ բաց քննարկումներ, համարյա բոլոր կարևոր հարցերի շուրջ, որոնք կանգնած են երկկողմ ռազմավարական համագործակցության օրակարգում,-այս մասին հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ամփոփելով ԱՄՆ կատարած այցը:

«Երկուշաբթի օրը սկսել են պետքարտուղարի հետ միասին, ռազմավարական գործընկերության երկկողմ հանձնաժողովի լիագումար նիստի բացմամբ: Մենք լսել ենք շատ հստակ աջակցող հաղորդագրություններ Մայք Պոմպեոյի կողմից: Շատ կարևոր էին Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամագրվելու կապակցությամբ արված աջակցող հայտարարությունները, առանձնապես այն ժամանակ, երբ մենք մոտենում ենք Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Մենք ունեցել ենք նաև բազմաթիվ բազմակողմ, մանրամասն բանակցություններ կոնկրետ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վես Միտչելի հետ: Քննարկել ենք ռազմավարական գործընկերության օրակարգը, զրուցել ենք ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի հնարավորությունների մասին:

ՈՒնեցել ենք շատ կարևոր հանդիպումներ կոնգրեսում և սենատում: Այսօր մենք, մեր ամերիկացի գործընկերների հետ միասին, խաղաղության ինստիտուտում տոնում ենք մեր առաջին հանրապետության հիմնադրման 100 ամյա հոբելյանը»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Բացի այդ, վարչապետի խոսքերով շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել փոխնախագահ Մայք Փենսի հետ: Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով ԱՄՆ կատարած այցը շատ արդյունավետ էր: Վարչապետը հույս է հայտնել, որ այս այցը ունենալու է շատ լուրջ շարունակություն, երկկողմ ռազմավարական համագործակցության խորացման տեսանկյունից: