ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի իշխանությունները երկու շրջանում ավարտել են ձայների վերահաշվարկը և հաղթող անվանել Ջո Բայդենին
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի իշխանությունները երկու շրջանում ավարտել են ձայների վերահաշվարկը և հաղթող անվանել Ջո Բայդենին

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի իշխանությունները երկու շրջաններում ավարտել են ձայների վերահաշվարկը և հաղթող ճանաչել Ջո Բայդենին: Ըստ Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովի ղեկավար, Էն Ջեյքոբսի, ձայները վերահաշվել են Միլուոկի և Դեյն շրջաններում և արդյունքները կհրապարակվեն ընտրական հանձնաժողովի նիստին, որը կայանալու է դեկտեմբերի 1-ին: Փաստաթղթում նշվում է, որ նոյեմբերի 3-ին կայացած համընդհանուր ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել են նախագահի և փոխնախագահի թեկնածուներ՝ Ջոզեֆ Բայդենը և Կամալա Հարիսը: Այսպիսով, Բայդենը ընտրական կոլեգիայում ստանում է տաս ձայն:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անց են կացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գնահատականների համաձայն, Բայդենն ունի ընտրական կոլեգիայի ավելի քան 270 անդամի աջակցություն, որը նրան բավարար է Թրամփին հաղթելու համար: Այնուամենայնիվ, գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում պարտությունը և ասում է, որ մտադիր է դիմել դատարան վերահաշվարկի պահանջով, քանի որ, նրա կարծիքով, դեմոկրատների կողմից ընտրություններում տեղի են ունեցել մի շարք խախտումներ: