ԱՄՆ-ի ուշադրությունը Վրաստանի նկատմամբ շատ մեծ է - Թամար Չուգոշվիլի
ԱՄՆ-ի ուշադրությունը Վրաստանի նկատմամբ շատ մեծ է - Թամար Չուգոշվիլի

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլու հայտարարությամբ, Ամերիկայի Միացյալ նահանգների կողմից Վրաստանի նկատմամբ ուշադրությունը շատ մեծ է, որը դրական է և ցանկալի, քանի որ երկիրն ունի նման ուշադրության կարիք:

Լրագրողների հետ զրույցում Թամար Չուգոշվիլին արձագանքել է Մայք Փոմփեոյի ուղերձներին և նշել, որ լիովին հասկանալի և տրամաբանական է, որ նրա կողմից ընդգծվել են այն հարցերը, որոնցում ԱՄՆ-ը ամենաշատն է ներգրավված Վրաստանում ներքին գործընթացների տեսանկյունից:

«Ամենակարևոր ուղերձները կապված են Վրաստանի տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին ինտեգրմանն աջակցելու հետ: Բնական է, մեր երկրի համար սրանք ամենակարևոր ուղերձներն են»,- հայտարարել է Չուգոշվիլին:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն ԱՄՆ այցի շրջանակներում երեկ հանդիպել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյին: