ԱՄՆ-ի սպառնալիքները պատժամիջոցների հաստատման մասին Թուրքիային չեն վախեցնում. Ռեջեփ Թայիփ Էրդողան
ԱՄՆ-ի սպառնալիքները պատժամիջոցների հաստատման մասին Թուրքիային չեն վախեցնում. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, ԱՄՆ-ի սպառնալիքները պատժամիջոցների հաստատման մասին Թուրքիային չեն վախեցնում և ռազմական գործողությունը շարունակվելու է: Այս հայտարարությունը Թուրքիայի նախագահը արել է Ադրբեջան կատարած այցից հետո:

«Մեր նպատակը պարզ է, և մենք անհանգստացած չենք պատժամիջոցներից: Սիրիացի քուրդ զինյալները շատ արագ կորցնում են դիրքերը: Մեր նպատակը ահաբեկիչներին Թուրքիայի սահմանից 32 կմ հեռավորության վրա քաշելն է: Մենք բանակցություններ չենք վարում ահաբեկիչների հետ», – ասել է Էրդողանը:

ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանել է հոկտեմբերի 14-ին: Դրա պատճառը Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողությունն է: Վաշինգտոնում հայտարարել են, որ եթե Անկարան չի դադարեցնի ռազմական գործողությունները, հնարավոր է պատժամիջոցները խստանան:

Հայտնի է դառնում նաև, որ հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի պատվիրակությունը կժամանի Թուրքիա, որի կազմում կլինեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն: