ԱՄՆ-ի սենատում «Հանրապետականների» մեծամասնության առաջնորդ, Միտչ Մաքկոնելը Ջո Բայդենին և Կամալա Հարիսին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ
ԱՄՆ-ի սենատում «Հանրապետականների» մեծամասնության առաջնորդ, Միտչ Մաքկոնելը Ջո Բայդենին և Կամալա Հարիսին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ

ԱՄՆ-ի սենատում «Հանրապետականների» մեծամասնության առաջնորդ, Միտչ Մաքկոնելը «Դեմոկրատներ» Ջո Բայդենին և Կամալա Հարիսին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ:

Ինչպես գրում է «Ռոյթերսը», սենատում իր ելույթի ժամանակ «Հանրապետական» սենատորը խոսել է Դոնալդ Թրամփի նախագահության մասին և իր խոսքն ավարտել շնորհավորելով Ջո Բայդենին:

Մաքկոնելը նշել է նաև, որ նա նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում ուներ տարբերվող արդյունքի հույս:

Միևնույն ժամանակ, նա ասել է, որ «Յուրաքանչյուր ամերիկացի կարող է հպարտանալ, որ երկիրն առաջին անգամ ընտրել է կին փոխնախագահ»:

Դեկտեմբերի 14-ին, ԱՄՆ-ի ընտրիչների կոլեգիան նախագահական ընտրություններում պաշտոնապես հաղթող է ճանաչել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: