ԱՄՆ-ի Սենատում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցի քննարկումից մեկ շաբաթ շուտ, նախկին նախագահի փաստաբանների մի մասը հրաժարվել է գործից. «Սի Էն Էն»
ԱՄՆ-ի Սենատում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցի քննարկումից մեկ շաբաթ շուտ, նախկին նախագահի փաստաբանների մի մասը հրաժարվել է գործից. «Սի Էն Էն»

ԱՄՆ-ի Սենատում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցի քննարկումից մեկ շաբաթ շուտ, նախկին նախագահի փաստաբանների մի մասը հրաժարվել է գործից. «Սի Էն Էն»,- այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը», հիմնվելով անանուն աղբյուրին:

Ինչպես հայտնում է հրատարակությունը, գործից հրաժարվել է գլխավոր իրավապաշտպան Բաչ Բաուերսը, ով նշված գործի համար ստեղծել է փաստաբանների թիմ: Նրա հետ միասին գործից հրաժարվել են մեկ այլ բարձրաստիճան իրավապաշտպան Դեբորա Բարիեն և փաստաբան Ջոշ Հովարդը: Հաղորդվում է, որ վեճը առաջացել էր իրավական ռազմավարության պատճառով: Թրամփը փաստաբաններից պահանջել է, որ վեճի առարկան լինի զանգվածային ընտրակեղծիքները, և որ այս ընտրությունները գողացել են իրենից:

Թրամփի գործով Սենատում լսումները սկսվելու են փետրվարի 8-ին: Ավելի վաղ դեռևս նախագահության օրոք, նրան իմփիչմենթ էր հայտարարել ներկայացուցիչների պալատը: