ԱՄՆ-ի սենատի կոմիտեն աջակցել է «հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելուն
ԱՄՆ-ի սենատի կոմիտեն աջակցել է «հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

ԱՄՆ-ի սենատի կոմիտեն աջակցել է «հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: ԱՄՆ-ի բարձրագույն օրենսդրական մարմնի արտաքին հարաբերությունների կոմիտեում օրինագղին աջակցել է 20 մարդ: Դեմ էին միայն երկուսը:

Սահմանափակումների ցուցակում հայտնվել են այն ընկերությունները և անձինք, ովքեր մասնակցում են այդ նախագծին: Օրինագիծը սկզբում պետք է հաստատի սենատը, որից հետո ներկայացուցիչների պալատը, դրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնում են, որ նախագիծը, որը նախատեսում է ռուսական գազը Ռուսաստանից հասցնել Գերմանիա, ավելացնելու է եվրոպայում Ռուսաստանի ազդեցությունը: