ԱՄՆ-ի սենատը Դոնալդ Թրամփին իմպիչմենթի գործընթացի շրջանակներում արդարացրել է բոլոր երկու հոդվածներով
ԱՄՆ-ի սենատը Դոնալդ Թրամփին իմպիչմենթի գործընթացի շրջանակներում արդարացրել է բոլոր երկու հոդվածներով

ԱՄՆ-ի սենատը Դոնալդ Թրամփին իմպիչմենթի գործընթացի շրջանակներում արդարացրել է բոլոր երկու հոդվածներով: ԱՄՆ-ի նախագահին մեղադրանք էր առաջադրված իշխանության չարաշահման և կոնգրեսի կողմից անցկացվող հետաքննությունը խանգարելու համար:

Դոնալդ Թրամփին իշխանության չարաշահման հոդվածով մեղավոր ճանաչելուն կողմ են քվեարկել ժողովրդավար բոլոր սենատորները, ինչպես նաև մեկ հանրապետական՝ Միթ Ռոմնին:

Ինչ վերաբերում է երկրորդ մեղադրանքին – կոնգրեսի հետաքննությանը խանգարելուն, այստեղ ձայները բաշխվել են կուսակցական ձևով – 53 սենատոր նախագահին անմեղ է ճանաչել, իսկ 47-ը՝ մեղավոր:

Որպեսզի սենատը Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչեր, անհրաժեշտ էր ձայների մեկ երրորդը, առնվազն 67 ձայն:

2019 թվականի վերջին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը երկրի նախագահին իմպիչմենթ էր հայտնել: Թրամփի ընդդիմախոսները համարում են, որ ԱՄՆ-ի նախագահը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա: