ԱՄՆ-ի Սենատը արդարացրել է Դոնալդ Թրամփին և նրա իմփիչմենթը չի կայացել
ԱՄՆ-ի Սենատը արդարացրել է Դոնալդ Թրամփին և նրա իմփիչմենթը չի կայացել

ԱՄՆ-ի Սենատի երկու երրորդը չի սատարել ԱՄՆ-ի նախկին նախագահ, Դոնալդ Թրամփի իմպիչմենթին:

43 սենատոր դեմ է քվեարկել ԱՄՆ-ի նախկին նախագահի իմփիչմենթին, 57-ը կողմ են արտահայտվել:

Թրամփը մեղավոր է ճանաչվել  յոթ «հանրապետականների» կողմից: ԱՄՆ-ի 45-րդ նախագահի իմպիչմենթի համար անհրաժեշտ էր, որ Թրամփի դեմ քվեարկեր 17 «հանրապետական» սենատոր:

Հունվարի 6-ին Կապիտոլիումի շենք նրա կողմնակիցների ներխուժելու համար, Թրամփը մեղադրվել էր  ապստամբություն հրահրելու մեջ:

Դոնալդ Թրամփը մտավ ԱՄՆ-ի պատմության մեջ, որպես առաջին նախագահը, որին Ներկայացուցիչների պալատը երկու անգամ իմպիչմենթ է հայտարարել: