ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել բռնությունը
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել բռնությունը

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել բռնությունները: Այս մասին ասվում է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է բռնությունը: Պետքարտուղարի տեղակալը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, կոչ անելով անհապաղ դադարեցնել բռնությունները, օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղին և զերծ մնալ անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը»,-նշված է հայտարարության մեջ:

Բացի այդ, ԱՄՆ-ի պետքարտուղարությունում հայտարարում են, որ բռնության էսկալացիայում արտաքին ուժերի մասնակցությունը կլինի անօգուտ և կավելացնի լարվածությունը: Վաշինգտոնում գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութան գոտում իրավիճակը սրվել էր այսօր առավոտյան: Հայաստանն ու Ադրբեջանը իրավիճակի սրման մեջ մեղադրում են միմյանց: Տարածվում են տեղեկություններ երկու կողմերից զոհերի մասին: