ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գնահատում է Վրաստանի բռնազավթված տարածքներում գոյություն ունեցող ծանր վիճակը
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գնահատում է Վրաստանի բռնազավթված տարածքներում գոյություն ունեցող ծանր վիճակը

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գնահատում է Վրաստանի բռնազավթված տարածքներում գոյություն ունեցող ծանր վիճակը:

Ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է մարտի 30-ին, մանրամասնորեն պատկերված է մարդու իրավունքների խախտման և էթնիկ վրացիների նկատմամբ խտրականության տեսանկյունից, տեղում ստեղծված ծանր իրավիճակը: Զեկույցում նշված է Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալի շրջանների օկուպացիան, ինչպես նաև բռնազավթված տարածքներում ռուս զինվորականների և այսպես կոչված սահմանապահների անօրինական գործողությունները, որը խախտում է 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը:

Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել բռնազավթված գիծը, փշալարեր անցկացնելով, ինչը սահմանափակում է տեղացիների մուտքը գյուղատնտեսական հողեր, ինչպես նաև սահմանափակում է գերեզմանատներ այցելության հնարավորությունը: Այս համատեքստում կարևորվում է բռնազավթված գծին բնակվող  Դաթա Վանիշվիլիի և նրա ընտանիքի, որպես սահմանի ապօրինի սահմանազատման զոհի վիճակը:

Զեկույցի համաձայն, բռնազավթված գծի երկայնքով շարունակվում է Ռուսաստանի և նրա օկուպացիոն ռեժիմների կողմից Վրաստանի քաղաքացիների անօրինական կալանքները: որպես առանձնահատուկ ծանր դեպք, զեկույցում նշված է բռնազավթիչների կողմից, Ցխինվալիի շրջանում Զազա Գախելաձեին վիրավորելու և ապօրինի կալանքի փաստը, ինչպես նաև Գենադի Բեստաևի և Խվիչա Մղեբրիշվիլիի ապօրինի երկարատև կալանքը:

Փաստաթղթում խստորեն գնահատվել է երկու շրջաններում բռնազավթված գծի փակումը, ինչպես նաև տեղական բնակչության տեղաշարժի ազատության սահմանափակումը, ներառյալ բժշկական տարհանումը Վրաստանի կառավարության կողմից վերահսկվող տարածք, որը հանգեցրեց մի քանի մարդու մահվան: Զեկույցը նույնպես ընդգծում է օկուպացված տարածքներում մնացած վրացիների էթնիկ խտրականությունը, ինչը հիմք է հանդիսանում վրացիների բռնի տեղահանման նոր ալիքի համար: Ուշադրության կենտրոնում են ինչպես Աբխազիայի, այնպես էլ Ցխինվալի տարածաշրջանների մարդասիրական ծանր իրավիճակը և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը:

«Այն ֆոնին, որ հարյուր հազարավոր տեղահանվածներ և փախստականներ ի վիճակի չեն վերադառնալ իրենց տները և ամեն օր խախտվում են նրանց իրավունքները, Ռուսաստանի Դաշնությունը և նրա օկուպացիոն ռեժիմները սահմանափակում են միջազգային կազմակերպությունների մուտքը Վրաստանի գրավյալ տարածքներ, ներառյալ մարդասիրական կազմակերպությունները: Դա ավելի է վատթարացնում տեղում ստեղծված իրավիճակը», – ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցում:

Փաստաթղթում խոսվում է նաև Գալիի և Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակներում, Ռուսաստանի և նրա օկուպացիոն ռեժիմների ապակառուցողական գործողությունները:

Մարտի 30-ին, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Վրաստանին վերաբերող բաժնում, ի թիվս այլ հարցերի, հատուկ ուշադրություն է դարձվում Վրաստանի բռնազավթված տարածքներում իրավիճակի գնահատմանը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: