ԱՄՆ-ի պետական քարտուղարությունը ողջունում է սահմանադրական փոփոխությունների ընդունումը
ԱՄՆ-ի պետական քարտուղարությունը ողջունում է սահմանադրական փոփոխությունների ընդունումը

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը արձագանքում է Վրաստանի խորհրդարանի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունմանը:

Հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները ողջունում են Վրաստանի կողմից պատմական սահմանադրական փոփոխությունների ընդունումը, որն ապահովելու է առավել համամասնական ընտրակարգը:

«Այս փոփոխությունները կատարվել են մարտի 8-ին հիմնական քաղաքական կուսակցությունների միջև ձեռք բերված կարևոր պայմանավորվածության արդյունքում: Փոփոխությունները կխրախուսեն կայունությունը և խորհրդարանական բազմակարծությունը հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններում:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանին, ընդունել ընտրական բարեփոխումների օրենսդրությունը, որն ամբողջությամբ ներառում է՝ ԵԱՀԿ-ի, ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի հանձնարարականները: Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, արդյունավետորեն իրականացնել նման օրենսդրությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունում ասված է, որ Վրաստանի ժողովրդավարական զարգացման համար վճռորոշ քննությունը կլինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը»,-ասված է հայտարարության մեջ: