ԱՄՆ-ի պատվիրակությունը հունվարի 7-ին կմեկնի Չինաստան
ԱՄՆ-ի պատվիրակությունը հունվարի 7-ին կմեկնի Չինաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը հունվարի 7-ին կմեկնի Չինաստան: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի կոմերցիայի նախարարությունը:

Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում կողմերը քննարկելու են երկրների միջև առկա առևտրական հարաբերության և նշված հարցի հետ կապված խնդիրները:

Նախքան պաշտոնական այցը, Չինաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև կայացել է հեռախոսազրույց:

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրական պատերազմը շարունակվում է արդեն մի քանի ամիս: