ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ, երկրի պաշտպանության գերատեսչությունը ղեկավարելու է աֆրո-ամերիկացի
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ, երկրի պաշտպանության գերատեսչությունը ղեկավարելու է աֆրո-ամերիկացի

ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ, երկրի պաշտպանության գերատեսչությունը ղեկավարելու է աֆրո-ամերիկացի: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը, Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատել է բանակի պաշտոնաթող գեներալ՝ Լլոյդ Օստինին: Տեղեկատվությունը տարածում է «BBC»-ն:

ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի նոր ղեկավարի օգտին քվեարկել է Կոնգրեսի վերին պալատի 93 պատգամավոր, իսկ երկուսը դեմ են արտահայտվել:

Լլոյդ Օստինը դարձավ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կաբինետի երկրորդ անդամը, որը հաստատվեց Կոնգրեսի կողմից:

Լլոյդ Օստինը չորս աստղանի գեներալ է, որը գլխավորում էր ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը 2013 թվականից 2016 թվականը: Ամերիկացի գեներալն թոշակի էր անցել դրանից հետո: Լլոյդ Օստինը Իրաքում և Սիրիայում այսպես կոչված «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների գլխավոր ճարտարապետն էր: Կոալիցիոն ուժերը արմատական ​​իսլամիստների դեմ գլխավորում էր ԱՄՆ-ը: Նախագահ Ջո Բայդենի խոսքով, ինքը հիացած է գեներալ Օստինի «հանգստությամբ ու բնավորությամբ»: Ըստ Բայդենի, Լլոյդ Օստինը «հայրենասերի բնութագիր է»: