ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար, Լլոյդ Օսթինը պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես հայտարարում են Պենտագոնում, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը հաջորդ շաբաթ կմեկնի Եվրոպա: Այցի շրջանակներում Լլոյդ Օսթինը կայցելի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա, իսկ այցը կավարտի Բրյուսելում, պաշտպանության մինիստերիալին:

Լլոյդ Օսթինի այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ անհայտ է: