ԱՄՆ-ի նոր դեսպան Քելլի Դեգնանն արդեն Վրաստանում է
ԱՄՆ-ի նոր դեսպան Քելլի Դեգնանն արդեն Վրաստանում է

Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր դեսպան Քելլի Դեգնանն արդեն Վրաստանում է: Այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Ամերիկայի դեսպանությունն ուրախ է տեղեկացնել դեսպան Քելլի Դեգնանի Թբիլիսիի միջազգային օդանավակայան ժամանելու մասին:

Ողջունում ենք Ձեզ Վրաստանում, տիկին դեսպան: Մենք անհամբեր սպասում ենք Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև գործընկերության ամրապնդմանն ուղղված աշխատանքին»,- նշում է դեսպանը:

Սպիտակ տունը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանին առաջադրել էր սեպտեմբերին: